Հայ Մամուլի Պատմություն

Հայերեն առաջին պարբերականը` «Ազդարարը»,
լույս է տեսել 1794 թվականին:

Խմբագիրն ու հրատարակիչը Հարություն քահանա Շմավոնյանն էր, որ Հնդկաստանի Մադրաս քաղաք էր հասել Պարսկաստանից և պատմության մեջ մնաց որպես հայ մամուլի հիմնադիր:

Այնուհետ հայալեզու թերթեր լույս տեսան աշխարհի տարբեր ծայրերում` դառնալով հայ ժողովրդի գոյության տարեգիրը` պահպանելով մեր ինքնությունը և մոռացումից փրկելով ազգային կյանքի բազում հիշարժան իրադարձություններ:

1794-ից ի վեր Հայաստանում և Սփյուռքում լույս է տեսել
4000-ից ավելի պարբերական:

Ներկայացնում ենք դրանցից մի փունջ` հրատարակության վայրերի, տպարանների ցանկերի, խմբագիրների և հրատարակիչների համառոտ ծանոթագրություններով: