Հայ Մամուլի Պատմություն

Արևելյան մամուլ, 1871, Զմյուռնիա, 1871-1909, 1919-1922

Ազգային, գրական և քաղաքական ամսագիր:

Խմբ.- տնօր.` Մատթեոս Մամուրյան, ապա, 1901-ից` Մ. Մամուրյան-որդի (Հրանտ Մամուրյան): 1894-ից` կիսամսյա հանդես, 1903-ից` շաբաթաթերթ, 1919- 1922-ին օրաթերթ:

24-64 էջ, 23 X 15 սմ:

Տպ. Տետեյան եղբ., ապա սեփական (Մամուրյանի):

(Տե’ս «Դաշինք» և «Արևելյան մամուլի»-ի եռամսյա հրատարակություն, նույն տեղում, 1908- ին: Տե’ս նաև Խառատյան Ա. Ա.- «Արևելյան մամուլ» հանդեսի մատենագիտություն (1871-1909). Երևան 1976, 289 էջ):