Բազմավեպ, 1843, Վենետիկ, 1843-1980 (Շ)
Հանդիսարան ազգային, բանասիրական, գրական, գիտական, բարոյական: Հետագայում` հայագիտական-բանասիրական- գրական հանդես:
Նախ` երկշաբաթաթերթ, ապա` ամսագիր, եռամսյա, նորից ամսագիր, վերջում` երկամսյա:
Հրատարակ. Մխիթարյան միաբանության: (Խմբագրությունը վարել են միաբանները):
Հիմնադիր և առաջին խմբ.` Գաբրիել վ. Այվազովսկի:
16-176 էջ, 26 X 17սմ:
Տպ. Ս. Ղազարի:
(Բացառիկ համարներ. 1900-ին` («Որբունի» վերնագրով), 1936-ին և 1949-ին: Տե’ս Հովսեփյանց, Ս.- Ընդհանուր ցանկ նյութոց հիսնամյա Բազմավիպաց, Ա-Ծ, 1843-1893, Վենետիկ, 1896):